Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

«Մեզնից ի՞նչ եք ուզում»

«Մեզնից ի՞նչ եք ուզում»
11.02.2023 | 10:38

Վաշինգտոնում ում հետ խոսում եմ Արցախի շրջափակման մասին, նույն բանն են ասում.


1. Ձեր իշխանությունն ասում է, որ ռուսների պատասխանատվության գոտին է, թող իրենք զբաղվեն:
2. Ձեր իշխանությունները չեն խառնվում:
3. Ձեր դեսպանը ստեղ ընդամենը մեկումեջ հանդիպում «բրիֆ» է անում իրավիճակի վերաբերյալ, որն իրենից լավ գիտենք:
4. Տեսնում ենք, որ Ձեր պետությանը առանձնապես իրավիճակը չի հետաքրքրում:
Մեզնից ի՞նչ եք ուզում:


Սուրեն Սարգսյան

Դիտվել է՝ 16748

Մեկնաբանություններ